Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Հիպերպրոտեինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերպրոտեինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն:

Սպիտակուցի դերը

Սպիտակուցները մեծ, բարդ մոլեկուլներ են, որոնք կենսական անհրաժեշտություն են բոլոր բջիջների և հյուսվածքների գործունեության համար:

Նրանք կազմում են օրգանիզմի կառուցվածքային կարևոր մասսան: Կան բազմաթիվ սպիտակուցներ, օրինակ` ալբումին, հակամարմիններ, ֆերմենտներ. այս բոլոր սպիտակուցներն իրականացնում են տարբեր գործառույթներ.


  • հիվանդություններից` օրգանիզմի պաշտպանություն,
  • օրգանիզմի գործառույթների կարգավորում,
  • մկանային մասսայի աճ,
  • ղեղերի և այլ նյութերի տեղափոխում` օրգանիզմում:



Հիպերպրոտեինեմիայի պատճառները

Հիպերպրոտեինեմիան կապված չէ սննդակարգի հետ, այն չի կարող առաջանալ սննդով մեծ քանակի սպիտակուց ընդունելու արդյունքում:

Սովորաբար, նրա մեծ քանակն արյան մեջ վկայում է այն մասին, որ օրգանիզմը պայքար է մղում վարակի կամ այլ բորբոքային գործընթացի դեմ:

Ամենահավանական պատճառներն են.

  • ամիլոիդոզը (օրգանիզմում անոմալ սպիտակուցների կուտակում),
  • ջրազրկումը,
  • հեպատիտ B-ն,
  • հեպատիտ С-ն,
  • ՁԻԱՀ-ը,
  • անհայտ գենեզի մոնոկլոնալ գամոպաթիան,
  • բազմակի միելոման:


Հաճախ արյան մեջ սպիտակուցի բարձր քանակը ոսկրածուծի հիվանդությունների վաղ ախտանիշ է:

Ախտորոշումը

Հիպերպրոտեինեմիան հազվադեպ է ախտանշաններով արտահայտվում, և հաճախ բացահայտվում է, երբ որևէ հիվանդության կամ վիճակի ժամանակ իրականացվում են հետազոտություններ:

Եթե ախտորոշիչ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է արյան մեջ սպիտակուցի մեծ քանակ, ապա խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ, շիճուկային սպիտակուցի էլեկտրոֆորեզ, որպեսզի պարզվի հիմնական խնդիրը:

Բուժումը

Բուժման նպատակը ոչ թե սպիտակուցի քանակի իջեցումն է արյան մեջ, այլ դրա պատճառ հիվանդության դեմ պայքարը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ